ՖՈՏՈ. Լալա Մնացականյանի կյանքի անցած ուղին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 22-ի գիշերը կյանքից անժամանակ հեռացել է Դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը։
Դերասանուհին ծնվել էր 1957 թվականի հոկտեմբերի 8-ին Երևանում։

Լալա Մնացականյանը խաղացել է բազմաթիվ դերեր թատրոնում, կինոյում և հեռուստատեսությունում։

Հետաքրքիր դերակատարումներով հանդես է եկել տարբեր թատրոններում՝ Երևանի Երիտասարդական Էքսպերիմենտալ Թատրոն, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն, Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն, «Մետրո» թատրոն, Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն։

140 մանրապատումների սցենարիստ է և դերակատար։ 1991 թվականից բեմական խոսք էր դասավանդում Երևանի Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում, բեմական խոսքի պրոֆեսոր։

Համահեղինակ է «Գեղարվեստական խոսքի մատուցման արվեստը» ուսումնական ձեռնարկի, որն առաջին և առայժմ միակ դասագիրքն է հայերենով։
Ներակայցել է մի շարք հեռուստաֆիլմերում, որոնցից վարկանշայիններից է՝ «Մեր բակը 1», «Մեր բակը 3», «Մեր բակը 25 տարի անց», ինչպես նաև «Ոսկե դպրոց» սիթքոմը։

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս