Հանրաքվե պետք է անցկացնեն, դրա համար որոշել են մարդկանց չբարկացնեն. Սուքիասյանը՝ տրանսպորտի թանկացման նախագծի հետաձգման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ տրանսպորտի միասնական համակարգի ներդրման՝ այն ՝ տրանսպորտի թանկացման նախագիծն արդեն 2-րդ անգամ հետաձգվում է:

Այն ուժի մեջ կմտնի 2025թ-ի հունվարից:
ArmLur.am-ի հետ զրույցում «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը կարծիք է հայտնել, որ նախագծի հետաձգվել է երկու պատճառով.

«Ավտոբուսների նոր խմբաքանակը, ինչպես քաղաքային իշխանությունները պլանավորել էին, ժամանակին չի հասել, հասնելու դեպքում էլ կա կահավորելու, դրանք GPS համակարգերով եւ այլ սարքերով համալրելու անհրաժեշտություն:
Եթե իրենք վստահ լինեին, որ նոր ավտոբուսները սեպտեմբերին կհասնեն, ապա այդ ամենը արդեն պատրաստ կլիներ: Ակնհայտ է, որ կա փնթի ու ապիկար մոտեցում այս մասով:

Ըստ իս, այստեղ նաեւ ոչ պակաս վճռորոշ է առաջիկայում հանրաքվե անցկացնելու նրանց գաղափարը: Սպասվող բարդ ու փորձություններով լի շրջանում իշխանությունները որոշել են բնակչության սոցիալական բեռը չավելացնել, որպեսզի ավելի չբարկացնեն մարդկանց ու բարեհաճ վերաբերմունք ունենան իրենց նկատմամբ, բայց կարծում եմ, սա ոչինչ չի տալու»,-ասաց Սուքիասյանը:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս