Օդանավակայանում անվերջանալի հերթեր են. ինչ քայլեր են ձեռնարկում պատասխանատուները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանգստի սեզոնին շատերը իրենց հանգիստը պլանավորում են երկրի սահմաններից դուրս, սակայն օդանավակայանի հերթերը դժգոհ են թողնում ուղևորներին, քանի որ հերթերը շատ երկար են լինում։

Չնայած նրան, որ հանգստի մեկնողները ճիշտ ժամանակին են լինում օդանավակայանում, անձնագրային և անվտանգային ստուգումները, երբեմն, պատճառ են դառնում չվերթից ուշանալու։

ArmLur.am-ը այս հարցով դիմել է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությանը՝ հասկանալու՝ արդյո՞ք կան այլ տարբերակներ, որպեսզի հերթեր չլինեն և մեկնողների համար խնդիրներ չստեղծվեն։

Օդանավակայանի մամուլի ծառայությունից ArmLur.am-ին ասացին, որ ծանրաբեռնված ժամանակահատվածին ընդառաջ օդանավակայանը համալրվում է անհրաժեշտ քանակությամբ աշխատակիցներով՝ անձնագրային և անվտանգության ստուգումների հերթերը կառավարելու համար:

«Օդանավակայանը մշտապես կապի մեջ է սահմանապահ ծառայության հետ և համակարգված աշխատանքի շնորհիվ մեր ուղևորներին հնարավորինս արագ սպասարկելու ուղղությամբ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները»,- ասացին օդանավակայանի մամուլի ծառայությունից:

Աննա Սրապիոնյան




Լրահոս