Դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով և ցավակցում Դաղստանում կյանքից զրկվածների հարազատներին. ՀՀ ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի արտգործնախարարությունը X-ի իր միկրոբլոգում դատապարտել է Դաղստանում կատարված ահաբեկչություններն ու զավակցել զոհվածների հարազատներին:

«Խորապես վշտացած ենք Դերբենտում և Մախաչկալայում տեղի ունեցած ահաբեկչությունների մասին լուրերից, որոնք անմեղ մարդկանց կյանքեր խլեցին։ Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհերի հարազատներին և մերձավորներին։ Խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով»,- ասված է գրառման մեջ։




Լրահոս