Ամերիկայի մանկաբույժները մտահոգված են դպրոցահասակ երեխաների ճարպակալման խնդրով, որին նպաստում են պիցցան, եւ ֆաստֆուդերը, որոնցով երեխաներին կերակրում են դպրոցներում:Խնդրով մտահոգ կազմակերպությունները առաջարկել էին սննդակարգից հանել տապակած կարտոֆիլը, ինչպես նաեւ պիցցայի կարգավիճակը փոխել, քանի որ այն բանջարեղենային կերակուր չի կարելի համարել:Սակայն ԱՄՆ Կոնգրեսի կողմից հերթական անգամ մերժվել է սննդի մասին օրենքում փոփոխություններ կատարելու այս առաջարկը:Սննդամթերքի արտադրողները անչափ գոհ են Կոնգրեսի նման որոշումից: Նոր ստանդարտների ընդունմամբ իրենք ստիպված կլինեին փոխել արտադրվող սննդամթերքի որակը:
ԱՄՆ Կոնգրեսում պիցցան բանջարեղեն է համարվում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ