Armenian text to speach

ՄԱԳԱՏԷ-ից ակնկալում ենք հստակ գնահատական Ուկրաինայից Զապորոժիեի ատոմակայանին սպառնացող վտանգի կապակցությամբ․ Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ռուսաստանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունից հստակ գնահատական է ակնկալում Ուկրաինայի կողմից Զապորոժիեի ատոմակայանի անվտանգությանը սպառնացող գործողությունների կապակցությամբ։ Այդ մասին հայտնել է Վիեննայի միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Ռոման Ուստինովը։

«Տարբերակներից մեկը համարում ենք ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի արտահերթ նիստ հրավիրելը, սակայն այս փուլում կարևոր է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարության կողմից միանշանակ, հստակ գնահատականներ հնչեցնելը, ինչպես նաև ուկրաինական կողմին հրապարակային նախազգուշացումներ անելը»,- ասել է նա:




Լրահոս