ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օրենք են հանել, որ լափեն, չաղանան. քաղաքացին` տաքսիստների ՀԴՄ կտրոն տալու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 1-ից տաքսիները պետք է ՀԴՄ կտրոն տրամադրեն հաճախորդներին։

ArmLur.am-ն այս մասին զրուցել է տաքսիների վարորդների, տաքսիներից օգտվողների հետ։

Հիշեցնենք, որ 2024 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման վերաբերյալ նոր կարգավորումները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն, զգուշացնելով, որ պարտադիր է միանալ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին և տրամադրել էլեկտրոնային ՀԴՄ կտրոն:

«Օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել միայն այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք միացել են հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին։ Սեպտեմբերի 1-ից վերջիններիս համար պարտադիր է նաև էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը։ Յուրաքանչյուր պատվերի իրականացման դեպքում ուղևորափոխադրման ծառայություն մատուցողը պարտավոր է պատվիրատուին տրամադրել պատվերի վճարման էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն (բացառությամբ՝ էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության միջոցով ուղևորափոխադրումներին)։ Իսկ այն դեպքում, երբ թեթև մարդատար ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներն իրականացվում են էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության միջոցով, ապա պատվերի վճարման էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնը պատվիրատուին տրամադրում է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան, Հովսեփ Հովսեփյան

 




Լրահոս