Օրեր առաջ՝ օգոստոսի 25-ին, երգիչ Հայկոն կդառնար 51 տարեկան: Նրան շնորհավորել են շոու բիզնեսի ներկայացուցիչներները, երգչի ընկերները հատուկ օր են կազմակերպել՝ «Haykos Friends Day», երգել Հայկոյի երգերն ու խոսել նրա մասին: Ներկա են եղել Սիրուշոն, Սյուզան Մարգարյանը, Հրաչ Քեշիշյանը, Ավետ Բարսեղյանը, Սոֆի Մխեյանը, Հայկոյի որդին՝ Արմանը, մայրը՝ Սուսաննա Նիկողոսյանը և այլք:
Սիրուշոն տեսանյութ է հրապարակել ինստագրամյան իր էջում «Haykos Friends Day»-ից:
Մանրամասները՝ տեսանյութում։