Ուկրաինայի ԿԸՀ-ն ընմդունել է նախագահի պաշտոնին հավակնող 24 մարդու փաստաթղթերն ու դրամական գրավը, որը կազմում է 2,5 մլն գրիվեն (մոտ 233 հազար դոլար), գրում է mail.ru-ն:
Ընդանուր առմամբ՝ ԿԸՀ է դիմել 38 հոգի, սակայն նրանցից ոչ բոլորի փաստաթղթերն են կարգին եղել: Փաստաթղթերի ընդունումն ավարտվել է անցած կեսգիշերին:
Խորհրդարանական 4 խմբակցությունները` «Բատկիվշչինա», «Ուդար», «Սվոբոդա» և «Ռեգիոնների կուսակցություն», շաբաթ օրն անցկացված համագումարներում առաջադրել են իրենց թեկնածուներին: Ինչպես և սպասվում էր, «Բատկիվշչինան» առաջադրել է իր առաջնորռդ Յուլիա Տիմոշենկոյին, «Սվոբոդան»` կուսակցության ղեկավար Օլեգ Տյագնիբոկին:
«Ռեգիոնալները» մի քանի թեկնածուներից ընտրել են Դոբկինին: «Ուդարի» ղեկավար Վիտալի Կլիչկոն, ով առաջինն էր հայտարարել նախագահի պաշտոնին իր հավակնության մասին, հրաժարվել է նախնական ծրագրերից և որոշել աջակցել պատգամավոր, օլիգարխ Պյոտր Պորոշենկոյին: Ինքը` Կլիչկոն պատրաստվում է մասնակցել նույն օրը` մայիսի 25-ին, կայանալիք Կիևի քաղաքագլխի ընտրություններին:
«Աջ սեկտորի» ղեկավար Դմիտրի Յարոշն ընտրություններին կմասնակցի ինքնաառաջադրմանմբ: Ներկայացված փաստաթղթերը ԿԸՀ-ն կդիտարկի մինչև ապրիլի 4-ը: