Անաչառ քաղաքագետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես ոչ մի քաղաքական թիմի չեմ պատկանում ու տարբեր խնդիրների շուրջ արտահայտում եմ իմ անձնական, մասնավոր տեսակետը։ 
Սակայն չեմ կարողանում հասկանալ, որ սկզբունքային խնդրում որևէ կուսակցության խմբակցության ղեկավար կարող է մասնավոր կարծիք ունենալ»։

Սուրեն Սուրենյանց. Facebook

Իսկ ոչի՞նչ, որ այդ ,մասնավոր տեսակետը ժամանակ առ ժամանակ կարող է փոխվել ՝  կախված Սամվել Ալեքսանյանի կողմից փող ստանալու կամ չստանալու հանգամանքից։

Բայց լավ, եկեք փորձենք մոռանալ վերջերս Սուրենյանցի արած սկանդալային խոստովանությունը և ընդունենք, որ գործ ունենք նորմալ քաղաքագետի հետ, ով ունի մասնավոր կարծիք։ Այդ դեպքում ինչո՞ւ կարող է քաղաքագետը ունենալ մասնավոր կարծիք, իսկ խմբակցության ղեկավարը ՝  ոչ։ Թե՞ խմբակցության ղեկավարները սեփական դատողություններից զուրկ պետք է լինեն։

Կարեն Վարդանյան




Լրահոս