«Թել-Սել» վճարահաշվարկային ընկերությունը հայտարարում է բաժնետոմսերի թողարկման մեկնարկի մասին։ Շուրջ 1,5 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով թողարկում են բաժնետոմսեր, որոնցից յուրաքանչյուրի գնման արժքը 400 դրամ է։ Հիմնադրումից 17 տարի անց վճարահաշրակային ընկերություններից առաջինն է, որ թողարկում է բաժնետոմսեր:
«Բաժնետոմսերի նվազագույն քանակը, որը կարող է ձեռք բերել քաղաքացին, 10 հատն է։ Այսինքն 4 հազար դրամ առաջին գնման համար, այնուհետև ցանկացած գնման համար կարող են վճարել 400 դրամ։ Սա բացառիկ առաջարկ է և մեր ուղղվածությունն է ֆինանսական այս գործիքակազմը ներդնելով»,- ասաց «Թել-Սել» ԲԲ ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը։
Ընկերությունն ազդագրով պարտավորվում է իրականացնել տարեկան շահույթից առնվազն 50 տոկոս դիվիդենտների տեղաբաշխում:
Բաժնետոմսերի տեղաբաշխումը իրականացնելու է «Արմբրոկ» ներդրումային ընկերությունը։ Ընկերության ղեկավար, «Արմբրոկ» ընկերության տնօրեն Արամ Կայֆաջյանը խոսել է բաժնետոմսերի թողարկման կարևորության և առանձնահատկությունների մասին։
«Ինչպես գիտեք, նախկինում մի քանի անգամ թողարկվում էր IPO-ներ հիմնականում բանկերի կողմից, բայց սա առաջին դեպքն է, երբ ֆինանսական տեխնոլոգիական ոլորտը ներկայացնող ընկերությունն է իրականացնում այս թողարկումը։ Առաջին դեպքն է, որ այսպիսի նորարական հետագիծ ունեցող ընկերությունն է հայտնվում արժեթղթերի շուկայում»,- ասում է «Արմբրոկ» ընկերության տնօրեն Արամ Կայֆաջյանը։
Այն գործողությունները, որ այժ կատարվում է Telcell-ի կողմից, դրանք միտված են զարգացնելու ոլորտը և հասարակությանը տրամադրելու ավելի նորարար ֆինանսական գործիքակազմ:
«Ֆինտեխ ոլորտում Telcell-ն առաջինն, որ թողարկում է բրենդային Visa թվային քարտեր։ Երևի թե սա բանկերի համար սովորական գործառույթ է, բայց ֆինտեխ բնույթի ընկերությունների համար սա ձեռքբերում է»,- մանրամասնում է «Թել-Սել» ԲԲ ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Լիանա Հունանյանը։
Telcell բաժնեմասերի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ Telcell Wallet հավելվածի օգտատերերը բաժնեմասեր կարող են գնել Telcell Wallet հավելվածում՝ պարզ և արագ։
Խոսելով Telcell-ի բիզնես զարգացման մասին՝ «Թել-Սել» ԲԲ ընկերության ֆինանսական տնօրեն Թամարա Սարգսյանն առանձնացրեց Telcell-ի վերջին 7 տարիների արդյունքներն՝ ընդգծելով հստակ պրոգրեսը։
«2019 թվականից մինչ 2023 թվականը Telcell Wallet-ի գրանցված օգտատերերի քանակն աճել է ավելի քան 20 անգամ։ Մենք ակնկալում ենք, որ այս աճը լինելու է դինամիկ և շարունակական։ Telcell Wallet-ի հաջորդ կարևոր ցուցանիշը շրջանառության աճն է, որը գրանցել է դինամիկ աճ՝ 2019-2023 թվականներին աճելով ավելի քան 14 անգամ։ Հարկ է նշել, որ գործարքների քանակով ևս ունենք նման աճ»,- նշել է Թամարա Սարգսյանը։
«Թել-Սել» ԲԲ ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանն, ամփոփելով ասուլիսը, քաղաքացիներին առաջարկեց բաց չթողնել հեռանկարը և գալ Telcell-ի բաժնեմասի հետևից։
Մանրամասները՝ տեսանյութում
Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան