ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Մի քանի ամիս է` անձնագրիս ժամկետը լրացել է, ու ես ինչ-ինչ պատճառներով չեմ փոխել: Եթե անձնագրային եւ վիզաների վարչությունում դա տեսնեն, ինձ որեւէ տույժ կամ տուգանք կհասնի՞:

Մերի Հունանյան, 28 տարեկան, լրագրող

ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե անձնագրի ժամկետը լրացել է, ու քաղաքացին նույնիսկ մի քանի ամիս չի դիմել նորը ստանալու համար, ապա ոչ մի վարչական տույժի չի ենթարկվում: Եթե օրենքով մոտենանք, ապա անվավեր անձնագրի համար կարող են ինչ-որ տույժի ենթարկել, բայց այս դեպքում նման խնդիր չի առաջանա, ժամկետ չկա, ու Մերի Հունանյանը կարող է հանգիստ գնալ եւ անձնագիրը փոխանակել:

Անձնագրային եւ վիզաների վարչության պետ
Նորայր Մուրադխանյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավանական է,  որ մեր հայրենակիցները շատ հաճախ նույնիսկ չնկատեն, որ նշված փաստաթղթի ժամկետը լրացել է: Թերեւս այդ «անուշադրությունը» պայմանավորված է այն հանգամանքով, որ նշված փաստաթուղթը քաղաքացուն հազվադեպ է պետք գալիս: Եթե մարդը հանրապետությունից մեկնելու մտադրություն չունի, իսկ առջեւում ընտրություններ ու քաղաքական գործընթացներ չկան, ապա անձը հաստատող փաստաթուղթը կարող է տարիներով չգործածվել: Այդ իսկ պատճառով խիստ բնական է, որ մեր ընթերցողն ամիսներով նկատած չի եղել փաստաթղթի ժամկետանց լինելը:




Լրահոս