ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ով է քննելու Քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկի՝ Ալիկ Բանդուրյանի եղբոր որդու քրեական գործը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 17-ին կրակոցներ են հնչել Երևանում, սպանվել էր Սևանի ավագանու անդամ Արսեն Աֆյանը: Նրա սպանության գործով կալանավորվել է քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկի` Ալիկ Բանդուրյանի եղբոր որդին՝ Լյովա Բանդուրյանը: Գործը մտել է դատարան եւ այն կքննի Գեղարքունիքի դատավոր Կարեն Հակոբյանը:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկի՝ Ալիկ Բանդուրյանի եղբոր որդու գործը մտել է դատարան։

Միսաք Փաշիկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և կրել է ակոսափող հրազեն հանդիսացող ԻԺ-71մոդելի BMB39365 գործարանային համարի 9մմ (9×17) տրամաչափի փամփուշտներով կրակելու համար նախատեսված ակոսափող ատրճանակ՝ կոմպլեկտավորված միևնույն մոդելի BRK 0155 03 գործարանային համարի 9մմ (9×17) տրամաչափի ատրճանակի փակաղակով լիցքավորված ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով, որից մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ կրակոցներ արձակելով՝ առողջության ծանր վնաս է պատճառել Էդ. Աֆյանին և Ա. Ալոյանին, սպանել է Արսեն Աֆյանին։ Լյովա Բանդուրյանի, Դավիթ Հովսեփյանի և վարույթով ինքնությունը չպարզված անձի հետ, խմբի կազմում, զենքի գործադրմամբ կատարել է խուլիգանություն, որի ընթացքում ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնելով Էդ. Աֆյանին մարմնի տարբեր մասերին՝ խմբի կազմում նրա առողջությանը պատճառել է ծանր վնաս, որը վտանգավոր է կյանքի համար։

Լյովա Բանդուրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Մ. Փաշիկյանի, Դ. Հովսեփյանի և վարույթով ինքնությունը չպարզված անձի հետ, խմբի կազմում կատարել է խուլիգանություն, ինչպես նաև հիշյալ անձանց հետ հարվածներ հասցնելով Էդ. Աֆյանի մարմնի տարբեր մասերին, խմբի կազմում վերջինիս առողջությանը պատճառել է ծանր վնաս, որը վտանգավոր է կյանքի համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս