ArmLur.am-ը վիճակագրական կոմիտեից տեղեկացավ 2023 թվականին գրանցված հանցագործությունների քանակը ըստ հանցատեսակների՝ ՀՀ մարզերում և մայրաքաղաքում։
Մայրաքաղաք Երևանում գրանցվել է 608 սպանություն, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու 300 դեպք, որից 80-ը ծանր, սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների 56 դեպք։
Արագածոտնի մարզում 2023 թվականին տեղի է ունեցել 21 սպանություն, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու 43 դեպք, որից 12-ը ծանր։
Արարատի մարզում 2023 թվականին տեղի է ունեցել 60 սպանություն, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու 98 դեպք։
Արմավիրի մարզում 2023 թվականին տեղի է ունեցել 19 սպանություն, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու 130 դեպք, որից 32-ը ծանր, սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների 26 դեպք։
2023 թվականի Գեղարքունիքի մարզում տեղի է ունեցել սպանության 76 դեպք, դիտավորությամբ առողջությանը վնաս հասցնելու 56 դեպք, որից 14-ը ծանր։
2023 թվականին հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների թիվը, այդ թվում հրազեն, ռազմամթերք պատրաստելը և ապօրինի շրջանառության դեպքերը մայրաքաղաքում կազմել է 304, Արագածոտնի մարզում 69, Արարատի մարզում 62, Արմավիրի մարզում 100, Գեղարքունիքի մարզում 104 դեպք։
Մայրաքաղաքում նույն թվականին գրանցվել է ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու 873 դեպք, որից 43-ը մահվան ելքով, խուլիգանության 315 դեպք, որից 61-ը կատարվել է զենքի գործադրմամբ։
Թմրամիջոցների հետ կապված 2986 դեպք 2023 թվականին տեղի է ունեցել մայրաքաղաքում, որից 2942-ը թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, իսկ դրանից 1893-ը իրացնելու նպատակով։
Արագածոտնի մարզում 2023 թվականին հրազեն, ռազմամթերք պատրաստելու և ապօրինի շրջանառելու 69 դեպք է գրանցվել։ Արագածոտնի մարզում ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու 88 դեպք է գրանցվել, որից 10-ը մահվան ելքով։ Թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների 169 դեպք է տեղի ունեցել, որից 158-ը թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ, իսկ դրանից 92-ը իրացնելու նպատակով։
2023 թվականին Արմավիրի մարզում տեղի է ունեցել հրազեն, ռազմամթերք պատրաստելու և ապօրինի շրջանառելու 100 դեպք, ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու 221 դեպք, որից 16-ը մահվան ելքով։ Նույն թվականին Արմավիրի մարզում տեղի է ունեցել խուլիգանության 43 դեպք, որից 15-ը զենքի գործադրմամբ։ Թմրամիջոցների հետ կապված հանցագործություններ տեղի են ունենում 678 դեպք, որից 585-ը թմրամիջոցների ապօրինի շրջանառություն է, իսկ դրանցից 48-ը իրացնելու նպատակով։
Գեղարքունիքի մարզում 2023 թվականին հրազեն, ռազմամթերք պատրաստելու և ապօրինի շրջանառության 104 դեպք է գրանցվել, ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման 107 դեպք, որից 17-ը մահվան ելքով։
Թմրամիջոցների հետ կապված հանցագործություններ եղել են 87 անգամ, որից 82-ը թմրամիջոցների ապօրինի շրջանառություն է, իսկ դրանցից 44-ը՝ իրացնելու նպատակով։
Աննա Սրապիոնյան