Այսօր Եգիպտոսի մայրաքաղաքի կենտրոնում 2 պայթյուն է որոտացել:
Ինչպես հայտնում է France press գործակալությունը, պայթյունները տեղի են ունեցել Կահիրեի համալսարանից և քաղաքային կենդանաբանական այգուց ոչ հեռու:
Ենթադրվում է, որ ոճրագործների թիրախում եղել են ոստիկանության աշխատակիցները: Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ առայժմ չկան:
Պայթյունների ետևում կանգնած են 2013-ին իշխանությունից հեռացված Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցները: