ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նախկին թաղապետին կալանավորել են, իսկ նրա «սարքած» Մերգելյանի այգին վերաբացում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քննչական կոմիտեն ԱԱԾ աշխատակիցների օժանդակությամբ ամռանը քննչական և վարութային գործողություններ էր իրականացրել Արաբկիրի թաղապետարանում, որից հետո ձերբակալվել էին թաղապետ Արամ Ազատյանն ու նրա երկու տեղակալները։

Արաբկիրի թաղապետարանի պաշտոնյաների վերաբերյալ քրեական գործով քննության առարկա են ինքակամ կառույցները չքանդելու համար կաշառքի և շենքերի բարեկարգման համար հատկացվող գումարների յուրացման, փաստաթղթերի կեղծման ենթադրյալ հանգամանքները: Ըստ քրեական վարույթի՝ շինարարական ընկերություններից մեկը պետք է զբաղվեր շենքի շքամուտքերի բարեկարգման աշխատանքներով, սակայն այդ աշխատանքները պատշաճ չեն կատարվել, հատկացվող գումարները յուրացվել են: Հենց այս գործընթացին է առնչվում նաև փաստաթղթերի կեղծման ենթադրյալ արարքը:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ չարաշահումների գործի մեջ մտնում է նաև այսօր բացված Մերգելյան այգու շինարարությունը, որի համար Ազատյանը, ըստ տեղեկության, գումարներ է վերցրել որոշ մարդկանցից, սակայն այդ գումարները նպատակին չեն ծառայել, վատվել են։

ArmLur.am-ը զրուցել է Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանին հետ՝ պարզելու համար, թե ինչպես է ստացվում, որ նախկին թաղապետը մեղադրվում  է տարբեր մարդկանցից գումարներ վերցնելու և այգին նորոգելու համար, սակայն չի իրագործել։ Դրան զուգահեռ այս ժամանակահատվածում այգին պատրաստ է շահագործման, այդ դեպքում ինչու է կալանավորված թաղապետը, իսկ այգին այսօր բացվում է։

Մերգելյան այգու բացմանը ներկա էր նաև Արաբկիրի թաղապետ Սուրեն Վարոսյանը և ArmLur.am-ը նրա հետ ևս զրուցել է իրեն նախորդած թաղապետի քրեական գործերից և այգու կառուցման վերաբերյալ չարաշահումներից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քրիրստինա Մուշեղյան




Լրահոս