Հայկական ժամանակ. Սուրիկ Խաչատրյանն ու Սիլվա Համբարձումյանը՝ պատգամավորի թեկնածուներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գործարար Սիլվա Համբարձումյանը, ում մի քանի օր առաջ ծեծի ենթարկեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, չի բացառել, որ ԱԺ առաջիկա ընտրություններում մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունը կառաջադրի Սյունիքի մարզում:”Դեռ մտածելու ժամանակ ունեմ, մեկ ամիս հետո ավելի լիարժեք կասեմ”,- թերթի թղթակցին ասել է Համբարձումյանը` հավելելով, որ եթե առաջադրվի` հաստատ կհաղթի: 2007-ի ԱԺ ընտրությունների ժամանակ Սյունիքի մարզից պատգամավոր է դարձել Սերժ Սարգսյանի եղբայրը` Սաշիկ Սարգսյանը: Թերթի աղբյուրները հայտնում են, որ Սերժ Սարգսյանը PR նկատառումներով թույլ չի տալու, որ այս անգամ նա պատգամավորի թեկնածու առաջադրվի: Հնարավոր է, որ սույն ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրվի նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: 




Լրահոս