Հայկ Մարությանն այսօր Հանրապետության հրապարակում ստորագրահավաք կանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը շարունակում է ստորագրահավաքը՝ ընդդեմ հունվարի 1-ից ուժի մեջ մտնող տրանսպորտի թանկացման նախագծի:

Այսօր 12:00-ից ստորագրահավաքը կիրականացվի Հանրապետության հրապարակում:

Հայկ Մարությանը հայտարարել է, որ 2 օրվա ընթացքում 6895 ստորագրություն է հավաքել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ստորագրահավաք է նախաձեռնել՝ հունվարի 1-ից նախատեսված տրանսպորտի թանկացման դեմ:

Նա հայտարարել է, որ իր առաջնորդած «Նոր ուժ» կուսակցության անդամները կշրջեն Երեւանում, որպեսզի անհրաժեշտ ստորագրություններ հավաքեն՝ չեղարկելու տրանսպորտի թանկացման նախագիծը:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս