Իսրայելի իշխանությունները Թուրքիայից ծանուցում չեն ստացել երկու երկրների միջև հարաբերությունների խզման մասին: Այդ մասին հայտնել է իսրայելական Yedioth Ahronoth պարբերականը:
«Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատունը շարունակում է գործել. Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ հարաբերությունների խզման մասին չեն ծանուցվել»,- նշված է լրատվամիջոցի հաղորդագրությունում։
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Իսրայելի հետ հարաբերությունները խզելու մասին։
Թուրքիան վերջին ամիսներին պարբերաբար քննադատում է Իսրայելին՝ Գազայի հատվածում և Լիբանանում իրականացվող ռազմական գործողությունների համար։