ԵՄ 27 երկրների ԱԳ նախարարները նոյեմբերի 18-ին կայանալիք հանդիպմանը կքննարկեն Ուկրաինային օգնության ավելացման հարցը՝ անկախ ԱՄՆ նոր վարչակազմի գործողություններից։ Այս մասին Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։
«Ինչ էլ որ ԱՄՆ-ն անի, իսկ մենք դեռ չգիտենք, թե նրանք ինչ կանեն, ԵՄ-ն պետք է կրկնապատկի իր աջակցությունը Ուկրաինային, հատկապես ռազմական աջակցությունը, նախ, քանի որ բարդ իրավիճակ է առաջնագծում, երկրորդ՝ մենք պետք է պատասխանատու լինենք, հավատարիմ մնանք մեր խոսքերին»,- ասել է նա՝ ընդգծելով, որ դա կլինի ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի գլխավոր ուղերձը եվրոպացի նախարարներին։
Դիվանագետի խոսքով, ընդհանուր առմամբ, Ուկրաինայի հակամարտությունը և դրա հետ կապված բոլոր հարցերը, նոյեմբերի 18-19-ին Բրյուսելում կլինեն ԵՄ երկրների արտգործնախարարների և պաշտպանության նախարարների ուշադրության կենտրոնում։