Քիչ առաջ Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու վերաբերյալ դիմում ներկայացրեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովից ArmLur.am-ին հայտնեցին, որ քիչ առաջ Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին։

Ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ ԱԺ նախագահը դեռ ո՛չ Նարեկ Զեյնալյանից, ո՛չ էլ Հովիկ Աղազարյանից հրաժարականի դիմում չի ստացել:

ArmLur.am-ը հայտնել էր՝ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 15-ի խայտառակ միջադեպերով ուղեկցված ԱԺ լսումներից հետո Նարեկ Զեյնալյանին ու Հովիկ Աղազարյանին մանդատից զրկելու որոշում էր կայացրել:

Զեյնալյանն «ինքնակամ» հեռացավ՝ սոցցանցի իր էջում հրապարակավ հայտնելով այդ մասին, Աղազարյանը, սակայն, համառորեն դեռ մանդատի կռիվ է տալիս ու հրաժարվում է կատարել Փաշինյանի որոշումը: Չնայած որ վարչության՝ նոյեմբերի 19-ի կայացած նիստին Հովիկ Աղազարյանը կանչվել է վարչություն, ու նրա մանդատը վայր դնելու որոշումը ՔՊ-ականներն արձանագրել են միաձայն, բայց նա համառում է, թե վարչությունը չի կարող իրեն պարտադրել մանդատը վայր դնել:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ԱԺ նախագահը դեռ Նարեկ Զեյնալյանից եւ Հովիկ Աղազարյանից մանդատը վայր դնելու վերաբերյալ դիմում չի ստացել:

«ԱԺ կանոնակարգ» օրենքի 155-րդ հոդվածը սահմանում է՝ «Պատգամավորը հրաժարականի մասին իր գրավոր դիմումը պաշտոնապես ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, ով այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ»։

Եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով՝

1) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ.

2) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս