Դանակահարել է եղբորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանությունից armlur.am -ին տեղեկացնում են, որ նոյեմբերի 25-ի վաղ առավոտյան, ժամը 5.50-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Աէրացիա թաղամասի մի բնակարանից մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 47-ամյա մի տղամարդ՝ հայտարարելով, որ իրեն դանակահարել է եղբայրը:Նույն օրը, ժամը 10.00-ին, ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել տուժողի 49-ամյա եղբորը. նա խոստովանել է, որ գիշերը, ժամը 4.30-ի սահմաններում, տանը ծագած վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով հարվածել եղբորը:Կատարվում է հետաքննություն:




Լրահոս