Գյումրիի նախկին քաղաքապետի որդու կալանքը 2 ամսով երկարաձգվել է․ ծանր իրավիճակ է ստեղծվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը կշարունակի մնալ կալանքի տակ։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ դատարանը նախաքննական մարմնի միջնորդությունը՝ նրա կալանքը երկարացնելու մասով երկարաձգել է եւս 2 ամսով։

ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ Բալասանյանների հարազատները այս հանգամանքը խիստ ծանր են տարել ու խիստ վրդովվել են, քանի որ նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը ԱՄՆ-ում է և առողջական վիճակով պայմանավորված չի կարողանում գալ հասնել իր որդուն, իսկ ահա որդուն էլ պահում են կալանքի տակ՝ թույլ չտալով հասնել առողջական խնդիրներ ունեցող հորը։

Խաչատուր Բալասանյանը հոկտեմբերի 11-ին էր ձերբակալվել «Զվարթնոց» օդանավակայանում ԱՄՆ մեկնելու ճանապարհին։ Ապա առաջին ատյանի դատարանը 70 մլն դրամ գրավի դիմաց նրա նկատմամբ տնային կալանք էր նշանակել, ինչը դատախազությունը բողոքարկել էր։

Կրտսեր Բալասանյանը մեղադրվում է Գյումրիի Սև բերդ ամրոցի հարակից հողատարածքներն ապօրինի ձեռք բերելու, իսկ գործով անցնող մյուս 4 անձիք, այդ թվում՝ հայրը՝ նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը հողատարածքն ապօրինի օտարելու համար։

Քնար Մանուկյան




Լրահոս