Օկուպացված Արցախում բնակվող ազգությամբ հայ քաղաքացիները սոցիալական աջակցություն են ստանում Ադրբեջանից։ Այս մասին «Ռիա» և «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նրա խոսքով՝ երկու ամիս առաջ այնտեղ մոտ 20 մարդ էր մնացել։