ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Լոս Անջելեսում կայացած American Music Awards մրցանակաբաշխության ժամանակ ընտրվեցին լավագույններից լավագույնները: Ինչպես միշտ,  մի մեծ աստղաբույլ էր հավաքվել այդ օրը` Ջենիֆեր Լոպես, Ջասթին Բիբեր, Թեյլոր Սվիֆթ, Հայդի Քլում, Ջենիֆեր Հադսոն, Լայնել Ռիչի, Քեթի Փերի, Քրիստինա Ագիլերա, «Maroon 5»  եւ ուրիշներ: Հանդիսականներն ամենից շատ զարմացել էին Քրիստինա Ագիլերայի արտաքին տեսքից, նա չափազանց շատ էր գիրացել: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բոլոր մրցանակակիրներին. տարվա լավագույն երգչուհի, ինչպես նաեւ լավագույն երգչուհի քանթրի ոճում` Թեյլոր Սվիֆթ, լավագույն լատինաամերիկուհի երգչուհի` Ջենիֆեր Լոպես, լավագույն երգչուհի սոուլ ոճում` Բեյոնսե, լավագույն ձայնասկավառակ սոուլ ոճում` Ռիհանա` «Loud», լավագույն երգիչ սոուլ ոճում` Աշեր, լավագույն փոփ-ռոք երգչուհի` Ադել,  լավագույն երգիչ քանթրի ոճում` Բլեյք Շելթոն, լավագույն խումբ` «Lady Antebellum», լավագույն հիփ-հոփ արտիստ` Նիքի Մինաժ, լավագույն փոփ-ռոք երգիչ` Բրունո Մարս, լավագույն փոփ-ռոք խումբ` «Maroon 5», լավագույն հասուն  կատարող` Ադել:




Լրահոս