Սերժ Սարգսյանն այսօր երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Վրաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Վրաստան: Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, այցի ընթացքում Նախագահը հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի, Խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի, Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ: Հայաստանի և Վրաստանի նախագահները երկկողմ և ընդլայնված կազմով բանակցություններից հետո հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Նախատեսվում է նաև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն: Թբիլիսիում Նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի նաև հայ-վրացական գործարար համաժողովի բացմանը, կայցելի Սուրբ Էջմիածին եկեղեցի և հանդիպում կունենա Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:   




Լրահոս