Կարեն Կարապետյանն իր հրաժարականից հետո շարունակում է մնալ նախագահականի աշխատակազմի ղեկավար: Ու սա այն դեպքում, երբ ժամանակին Սերժ Սարգսյանը, Կարապետյանի դիմումի համաձայն, աշխատանքից ազատելու եւ նրա փոխարեն Վիգեն Սարգսյանին նշանակելու հրամանագիր է ստորագրել: ՀՀ նախագահի պաշտոնական կայքում նախագահին առընթեր պետական պարգեւների հանձնաժողովի նախագահը նույն ինքը` Կարեն Կարապետյանն է, ով ներկայացված է որպես «նախագահի աշխատակազմի ղեկավար»: Այս փաստը հերթական անգամ գալիս է ապացուցելու իշխանական ճամբարում տիրող բարձիթողի վիճակը, որը երեւում է ամեն քայլափոխի: Թե չէ առանձնապես դժվար չէր երկրի առաջին դեմքի պաշտոնական կայքում ամեն ինչ ճշգրիտ ներկայացնել, մանավանդ, որ Կ.Կարապետյանի հրաժարականից րոպեներ հետո կայքի` «աշխատակազմ» բաժնից հանվել էր նրա անունը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ