Գառնու բնակչության շրջանում լուրեր են տարածվել, որ «Սուրիկի լավաշ»-ի սեփականատեր Սուրիկ Հակոբյանից, ով նաեւ Գառնու ԲՀԿ տարածքային կառույցի ղեկավարն է, պատրաստվում են խլել իր արտադրությունները: Ավելին, խոսվում է, որ Հակոբյանն իր բիզնեսը կաշխատեցնի ընդամենը մեկ ամիս: Սուրիկ Հակոբյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց լուրը` ասելով. «Հարյուր տոկոսով տենց բան չկա: Իմ խելքն էլ հո չե՞ն կարա խլեն: Առաջ խանութներ կային, որ հաց չէինք ուղարկում, հիմա ուղարկում ենք»: Ամեն դեպքում, նկատենք, որ Սուրիկ Հակոբյանի պատասխանը, թե դեռ մի բան էլ ընդլայնվել է իր բիզնեսը, ու ներկայումս իր մոտ 40 մարդ է աշխատում, հակասում է նախկինում ասած խոսքերին: Մոտ մեկ ամիս առաջ Հակոբյանն ասում էր, որ իր մոտ 100-120 մարդ է աշխատում:
ԼԱՎԱՇԸ ԽԼՈ՞ՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ