ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոսկեպար-Կիրանց ճանապարհի հատվածից կհանձնվի՞ Ադրբեջանին. փոխվարչապետը մեկնաբանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք մեր աշխատանքների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները պարտադիր հրապարակում ենք՝ պաշտոնական հաղորդագրությունների տեսքով: Այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին, թե արդյոք ՀՀ-Վրաստան միջպետական ճանապարհի որևէ հատվածի հանձնում Ադրբեջանին նախատեսվում է, թե ոչ:

«Մենք պայմանավորվածությունների շրջանակից, համաձայն մեր աշխատակարգի, դուրս չենք գալիս: Մենք ունենք հաստատված կանոնակարգ, որը հստակ նկարագրում է, թե ինչպես են կայացվում որոշումները, որոշումներն ինչ տեսք ենք ստանում: Այս շրջանակներում դուք կարող եք գտնել ձեր հարցի պատասխանները»,- ասաց Մհեր Գրիգորյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս