ԵԽԽՎ-ն պլանավորում է հանդիպում ՀՀ ու Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի ժամանակ կառույցի նախագահ Անն Բրասյորը մամուլի ասուլիս է հրավիրել, որում մանրամասն ներկայացրել է նիստի օրակարգն ու քննարկվելիք գլխավոր հարցերը. գրում է APA գործակալությունը:

Պատասխանելով ԵԽԽՎ՝ Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողով ստեղծելու մասին հարցին՝ Բրասյորը համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանի և ՀՀ պատվիրակությունների ղեկավարների միջև հանդիպումները կշարունակվեն:

«Այստեղ պետք է երկխոսություն վարել առաջին իսկ առիթի դեպքում: Դա պետք է ընթանա առանց փոխադարձ մեղադրանքների:

Ես կփորձեմ շարունակել երկու երկրների պատվիրակությունների միջև երկխոսությունը և մտադիր եմ երկու պատվիրակությունների ղեկավարներին հրավիրել իմ աշխատասենյակ և նրանց հետ կարծիքներ փոխանակել այս հարցի շուրջ:

Այսուհետ ես կփորձեմ հասնել համատեղ հանդիպումների, քանի որ այս երկխոսությունը պետք է ակտիվացնել: Այս նստաշրջանի ընթացքում կփորձեմ նորից հավաքել պատվիրակությունների ղեկավարներին և նրանց միջև փոխըմբռնման մթնոլորտ ստեղծել: Մենք պետք է որոշենք՝ ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել հետագայում քննարկումները շարունակելու համար»,- նշել է Բրասյորը:




Լրահոս