Հայաստանում շատ դեղամիջոցներ դուրս են եկել վաճառքից. Առողջապահության նախարարությունը մեկնաբանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը նկատել է, որ վերջին շրջանում Հայաստանում շատ դեղամիջոցներ դուրս են եկել վաճառքից:

ArmLur.am-ը հետաքրքրվեց, ինչից պարզ դարձավ՝ խնդիրը ավելի խորքային է, քան կարելի է պատկերացնել:

Հայաստանում դեղերի գրանցումը դարձել է անհասկանալի, մատակարարվող ընկերություններից անհասկանալի բաներ են պահանջում՝ ստեղծելով տեխնիկական խնդիրներ: Ընկերությունները պատասխանում են, որ հայաստանյան շուկան իրենց համար անհետաքրքիր է ու հրաժարվում են համագործակցությունից:

Արդեն շատ բրենդային դարձած ընկերություններ դադարեցրել են համագործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ՝ դրանով իսկ նպաստելով նրան, որ Հայաստանում դեղերի սակավություն է նկատվում:

ArmLur.am-ը կապ հաստատեց Առողջապահության մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանի հետ՝ մեկնաբանություն ստանալու նպատակով։ Վերջինս ArmLur.am-ի հետ զրույցում ասաց․

«Չգիտեմ, թե որ ընկերություններն են հրաժարվել համագործակցությունից, բայց նշեմ, որ բացի ԵԱՏՄ ընթացակարգերից մենք նաև ազգային ընթացակարգեր ենք մշակել, ազգային գրանցումներ ենք մտցրել և բավականին դիմողներ ենք ունեցել, բավականին հայտեր ենք ունեցել, մենք վերանայել ենք օրենսդրությունը, դրա մեջ ենք փոփոխություններ իրականացրել, թեթևացրել ենք նաև գնային քաղաքականությունը, որևէ բողոք չենք լսել, և եթե կա որևէ բողոք, որը դժգոհություն է հայտնում, թող տեղյակ պահեն Առողջապահության նախարարությանը»:

Էմմա Մարտիրոսյան

 

 




Լրահոս