Էրդողանն ընդունել է ՀԱՄԱՍ-ի պատվիրակությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում ընդունել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությանը: Այդ մասին հայտնել է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։

«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական համալիրում ընդունել է ՀԱՄԱՍ-ի Շուրայի խորհրդի նախագահ Մուհամմեդ Դարվիշին և ՀԱՄԱՍ-ի պատվիրակությանը»,- նշված է հաղորդագրությունում:

Թուրքական կողմից հանդիպմանը ներկա են եղել նաև արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Ազգային հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալինը։

Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։




Լրահոս