ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Վահան Ավագյանը գործարքի է գնացել իշխանության հետ». ընդդիմությունը բոյկոտում է տրանսպորտի հարցով նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ավագանու արտահերթ նիստը մեկնարկել է՝ մեկ ուղևորության համար 150 դրամ սակագին սահմանելու օրակարգով։ Նիստի քվորումն ապահովել են ՔՊ, «Հանրային ձայն» եւ «Հանրապետություն» խմբակցությունները: «Մայր Հայաստան» եւ «Ազգային առաջընթաց» խմբակցությունները նիստերի դահլիճ եկան, երբ քվրորումն արդեն կար:

Նիստը նախաձեռնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Հիշեցնենք, որ դժգոհությունների ալիքի ֆոնին՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ փետրվարից 1-ից կներդրվի նոր ուղևորատոմս՝ մեկ ուղևորության արժեքը սահմանելով 150 դրամ, սա գործելու է ամբողջ 2025 թվականի ընթացքում: Նա նշեց, որ առաջարկվող մեկ ուղևորության համար սահմանված 150 դրամը ամեն տարի կարող է փոփոխվել առավելագույնը 10 դրամով և միայն շարունակվող բարեխումների պայմաններում: Բացի այդ, նախատեսվում է հունվար և փետրվար ամիսներին ձեռք բերված անսահմանափակ փաթեթների ժամկետները երկարեցնել ևս մեկ ամսով:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս