ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանի հրահանգով էին Փաշինյանի կաբինետի տակ Ղարաբաղ-Ղարաբաղ երգում. Գառնիկ Դանիելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ փետրվարի 5-ին, կառավարության շենքի դիմաց հերթական բողոքի ակցիան են իրականացնում շրջանառության հարկի փոփոխությունից դժգոհ տնտեսվարողները:

Նրանք նշում են, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած այս փոփոխությունը մի քանի անգամ ավելացրել է իրենց հարկային բեռը, ինչի հետեւանքով կարող են լուրջ խնդիրների առաջ կանգնել։ Մասնավորապես, շրջանառության հարկը 5 տոկոսից դարձել է 10 տոկոս:

ArmLur․am-ի հետ զրույցում Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ասաց, որ իշխանությունները շատ լավ են հասկանում, թե ինչ քայլերի են դիմում, և այդ որոշման հիմքում տնտեսվարողները կանգնելու են բարդ իրավիճակի առաջ:

«Այս պայմաններում տնտեսվարողները անելանելի վիճակում են: Եթե 1-2 այսպես շարունակվի, նրանք կարտագաղթեն: Բայց այս մարդիկ 20-30 տարի էր՝ այս բիզնեսով են զբաղվում: Տեղական տնտեսվարողին նման իրավիճակի մեջ դնելով՝ հրում են մի կողմ՝ տեղ բացելով մեկ այլ երկրից ապրանքներ բերող տնտեսվարողներին»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Անի Ներկարարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս