![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/52946_b.thumb_.jpg)
Մոսկվան պաշտոնական հրավեր է փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին ՌԻԱ-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնական հրավեր է փոխանցվել՝ մասնակցելու Մոսկվայում կայանալիք Հաղթանակի օրվա տոնական միջոցառումներին»,- ասել է դեսպանը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին հրավիրել էր Մոսկվա՝ Մեծ Հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին։