![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/default-1-1.jpg)
Հունվարին Երևանում ավտոբուսով, մետրոյով ու տրոլեյբուսով ուղևորափոխադրումների ընդհանուր քանակը կազմել է 9 մլն 562 հազար՝ օրական միջինը 308,500: Այս մասին, այսօր՝ փետրվարի 11-ին, Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Միայն «Երևան ավտոբուսի» ուղևորափոխադրումների քանակը կազմել է 6 մլն 936 հազար»,- նշեց նա:
«Հունվար ամսվա ուղևորափոխադրման քանակի հիման վրա՝ 6մլն 936 հազար ուղևորափոխադրման դեպքում, 1 ուղևորափոխադրման ինքնարժեքը ստանում ենք 313 դրամ»,- նշել է նա: