![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/image_750x_67aae7df173a1.jpg)
Բաքվի Սաբաիլի շրջանային դատարանում Ադրբեջանի քաղաքացի Ազեր Ակիֆ օղլու Բաղիրովի գործով դատական նիստ է կայացել, ում նկատմամբ խափանման միջոց է ընտրվել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Նշվում է, որ պետական դավաճանության մեջ մեղադրվող Ազեր Բաղիրովը (լրտեսություն՝ օտարերկրյա հետախուզական ծառայության ներկայացուցիչներին օգնելու միջոցով) ձերբակալվել է Հորդանանում՝ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում և հանձնվել Ադրբեջան։
Գործի նյութերի համաձայն՝ օտարերկրյա հետախուզական ծառայությունը հավաքագրել է Ադրբեջանի քաղաքացի Ազեր Բաղիրովին՝ երրորդ երկրներում նախապատրաստվող սադրիչ միջոցառումներին նրա մասնակցությունը թաքցնելու նպատակով։
Ըստ պաշտոնական մեղադրանքի՝ Բաղիրովը, օգտագործելով Ադրբեջանի քաղաքացու իր կարգավիճակը, հանդես գալով արտաքին հետախուզական ծառայության շահերից և վնասելով Ադրբեջանի պետական անվտանգությանը, զբաղվել է լրտեսական գործունեությամբ։
Նրա նկատմամբ դատարանը խափանման միջոց է ընտրել կալանքը` Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274-րդ հոդվածով (պետական դավաճանություն):