![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/armen_gevorgyan.thumb_.jpg)
ՀՀ ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին նոր մեղադրանք առաջադրվեց պաշտոնեական լիազորություններն անցնելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացում) հոդվածներով:
«2006թ.-ի փետրվարից մինչև 2008թ-ի ապրիլի 21-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի և ԱԽՔ պաշտոնները՝ օգտագործելով պաշտոնեական դիրքը, խոչընդոտներ վերացնելու և ցուցումներ տալու եղանակով, օժանդակել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից լիազորություններն անցնելուն»,- մեղադրական եզրակացությունը ներկայացնելով՝ ասաց դատախազը։
Նշենք որ Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի դատավարությունը։