Կաթնամթերք արտադրող ընկերությանը կասեցման կարգադրագիր է տրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ստուգումներ են իրականացվում կաթնամթերքի շուկայում, մասնավորապես` “”Աշտարակ-կաթ””, “”Անի””, “”Թամարա”” ընկերություններում, որոնք խախտումների արդյունքում տուգանվել են 200.000 դրամով։ Բանախոսը տեղեկացրեց, որ “”Անի”” ընկերությունում փաստաթղթային շեղումներ են եղել, իսկ “”Թամարայում””` կաթի փոշու առկայություն` թան ապրանքատեսակում:

Անդրադառնալով վերջին շրջանում աղմուկ հանած “”Արմֆուդ”” ընկերությունում հայտնաբերված խախտումների թեմային` ասաց, որ նոյեմբերի 7-15-ը իրականացվել են ստուգումներ այդ ընկերությունում, և հայտնաբերելով խախտումներ՝ կասեցման կարգադրագիր է տրվել և գործարանը փակվել է: Ստուգումների առիթ է հանդիսացել մի քաղաքացու դիմում-բողոքը, ըստ որի, նա ընկերության արտադրած կաթից դառնահամ է զգացել: Պիպոյանը տեղեկացրեց, որ “”Արմֆուդ”” ընկերությունում եղել են կաթի պահպանման ժամկետի հետ կապված փաստաթղթային խախտումներ, ապրանքները սերտիֆիկացված չեն եղել, չի եղել լաբորատորիա, կամ պայմանագիր` լաբորատորիայի հետ, աշխատակիցները չեն ունեցել սանիտարական գրքույկներ և չեն ենթարկվել բժշկական ստուգման:




Լրահոս