![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/l-0x85wh-2048x1194z-0.3838-1.jpeg)
Փետրվարի 12-ին` ժամը 16։58-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հովիտ գյուղի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:15-ին, մարվել՝ 17:42-ին: Այրվել է «GAZel» մակնիշի միկրոավտոբուսը։