![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/gaz_2-770x_.jpg)
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով փետրվարի 14-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Չուխաջյան թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։