Բեքհեմը վիսկի կարտադրի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանացի ֆուտբոլիստ Դեվիդ Բեքհեմը հայտարարել է, որ պատրաստվում է սեփական  վիսկին արտադրել ` հայտնում է ИТАР-ТАСС -ը:

Haig Club անվամբ վիսկին Բեքհեմը մտադիր է արտադրել իր բիզնես-գործընկեր Սայմոն Ֆուլլերի հետ:

Վիսկին կարտադրվի շոտլանդական House of Haig գործարանում: Այդ ընկերությունը հայտնի է վիսկիի այնպիսի տեսակներով, ինչպիսիք են Dimple-ը և Haig Blended-ը: Նոր արտադրանքի իրացմամբ կզբաղվի ալկոհոլային խմիչքների մասնագիտացած Diageo կազմակերպությունը:

«Ես հպարտանում եմ House of Haig-ի հետ աշխատելու հնարավորությամբ: Ընկերությունը ավելի քան 400 տարվա հարուստ պատմություն ունի: Մենք մտադիր ենք պահպանել նրա ավանդույթները և միաժամանակ նոր խոսք ասել վիսկիի աշխարհում» – հայտարարել է մարզիկը:

Haig Club վիսկիի առանձնահատկությունը կլինի շշի անսովոր դիզայնը:

Այն կպատրաստվի մուգ-կապույտ գույնի ապակուց և կունենա ոսկեզոծ փական:




Լրահոս