Ալեն Սիմոնյանի մայրը և եղբայրը ՔՊ կուսակցության անդամներ են։ Երեկ ArmLur.am-ը ՔՊ-ական պատգամավորների էջերում նկատեց տեղեկություն, որ փետրվարի 24-ին տեղի է ունեցել Կենտրոն տարածքային կառույցի խորհրդի նիստ:
Նիստին մասնակցել են ՔՊ խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանը, Մարիամ Պողոսյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, տիկտոկեր Էլլադա Մանուկյանը և ՔՊ կուսակցության այլ անդամներ:
ArmLur.am-ը լուսանկարներում նկատեց, որ ՔՊ կուսակցական նիստին մասնակցում են նաև Ալեն Սիմոնյանի եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը եւ մայրը՝ Մարինա Հովհաննիսյանը:

ArmLur.am-ին ՔՊ կուսակցության աշխատակազմի ղեկավար Արուսյակ Մանավազյանը հայտնեց, որ Ալեն Սիմոնյանի մայրը ՔՊ առաջին համագումարից դեռ կուսակցության անդամ է, իսկ եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը, 2024 թվականից է ՔՊ կուսակցությանը անդամագրվել։
Քրիստինա Մուշեղյան