Պուտինն Ինդոնեզիայի նախագահին հրավիրել է Ռուսաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինդոնեզիայի նախագահ Պրաբովո Սուբիանտոն ընդունել է  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրացերը և կայցելի Ռուսաստան, լրագրողների հետ զրույցում հայտնել է  Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ ամփոփելով Ինդոնեզիա կատարած իր աշխատանքային այցի և այդ երկրի նախագահի հետ հանդիպման արդյունքները։

«Ես փոխանցեցի նախագահի ուղերձը,   նաև Ռուսաստան այցելելու հրավերը,  և այն սիրով ընդունվեց»,- ասել է Շոյգուն։

Ավելի վաղ Ռուսաստանում Ինդոնեզիայի դեսպանը ևս հաստատել էր, որ   Սուբիանտոն այցելելու է Ռուսաստան, սակայն  կոնկրետ ժամկետ չէր նշել։




Լրահոս