ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. 297 հազար դոլար արժողությամբ թռչող մեքենան խցանումներից խուսափելու իրական տարբերակ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոգնե՞լ եք խցանումների մեջ ժամանակ կորցնելուց և նյարդերը քայքայելուց: Եթե այո, ապա Alef Aeronautics-ի ֆուտուրիստական ​​մեքենան հենց ձեզ համար է: 297 հազար դոլար արժողությամբ այս մեքենան կարողանում է թռչել, որի շնորհիվ կկարողանաք հեշտությամբ շրջանցել խցանումները:

Մեքենան այս շաբաթ առաջին անգամ փորձարկվել է քաղաքային միջավայրում՝ Կալիֆորնիայում. այն թռչել է մեկ այլ մեքենայի վրայով:

«Այս փորձնական վարումն ու թռիչքը իրական աշխարհի քաղաքային միջավայրում տեխնոլոգիաների գոյության կարևոր ապացույց են», – Alef-ի գործադիր տնօրեն Ջիմ Դուխովնին:

Էլեկտրական մեքենան նախատեսված է երկու անձի համար և մեկ լիցքավորմամբ կարող է անցնել 320 կիլոմետր ճանապարհ և թռչել ավելի քան 170 կիլոմետր:

Մեքենայի արագությունը օդում հասնում է մինչև 170 կմ/ժ, իսկ վարելիս առավելագույնը՝ 55 կմ/ժ-ի:

Ջիմ Դուխովնիի պնդմամբ մեքենան վարել սովորելու համար անհրաժեշտ է 15 րոպե:
Հ. Բ.




Լրահոս