
Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի օրինակելի համագործակցությունը կարող է օրինակ դառնալ նաև տարածաշրջանի մյուս երկրների համար։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը իր վրացի գործընկերոջ հետ հանդիպման արդյունքներով։
«Կասպից ծովի էներգետիկ ռեսուրսների տեղափոխումը համաշխարհային և եվրոպական շուկաներ, Սև ծովում մեր համագործակցությունը չափազանց կարևոր ռազմավարական ուղղություններ են։ Ավելի սերտ համագործակցության մեծ ներուժ կա», – ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։