
Քրեակատարողական ծառայությունը շարունակում է հետևողական պայքարը քրեակատարողական հիմնարկներում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ։
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ենթասպա Է․ Ն․-ն իր հետ հիմնարկ է բերելու թմրամիջոց։
Իրացնելով ստացված տեղեկությունները՝ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները Ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնի ծառայողների հետ համատեղ փետրվարի 27-ին բնակելի գոտում ծառայության անցնելուց առաջ անձնական խուզարկության են ենթարկել Է․ Ն․-ին։ Խուզարկության արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերվել է թափանցիկ պոլիէթիլենով 3 փաթեթ, որոնցում առկա են եղել ընդհանուր 4,6 գրամ քաշով, թմրամիջոցին նմանվող զանգվածներ։
Ենթասպան ձերբակալվել է «Վանաձոր» տարածքային բաժնի ծառայողների կողմից և ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։