
Երևանում փետրվարի 26-ից 28-ն ընթացած Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 49-րդ նիստում որոշում ընդունվեց ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանին ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նախագահի տեղակալ նշանակելու մասին։
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 49-րդ նիստին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի,Ղազախստանի և Ղրղզստանի պատվիրակությունները։