ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի շուրջ քննարկումները կշարունակվեն. հաջորդ շաբաթ արտահերթ նիստ կլինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տղեկություններով Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 3-ին արտահերթ նիստ կգումարի:
Օրակարգում կրկին Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին քաղաքացիական նախաձեռնությունն է լինելու, որը ԱԺ-ում առաջին ընթերցմամբ արդեն իսկ ընդունվել է:
Հաջորդ շաբաթ մեկնարկող նստաշրջանի ժամանակ նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվի, Խորհրդարան կգնան նախաձեռնող խմբի ներկայացուցիչները՝ Արտակ Զեյնալյանը, Տիգրան Խզմալյանը, Արման Բաբաջանյանը եւ քաղհասարակության ներկայացուցիչները, ինչպես նաեւ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս