Մասկը Զելենսկիին առաջարկել է հեռանալ իշխանությունից ու լքել Ուկրաինան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը, որը վերահսկում է ԱՄՆ Կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE), կրկին թիրախավորել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Նա Ուկրաինայի ղեկավարին առաջարկել է հեռանալ իշխանությունից։ «Որքան էլ տհաճ լինի, Զելենսկիին պետք է ինչ-որ համաներում առաջարկել չեզոք երկրում՝ Ուկրաինայում ժողովրդավարության խաղաղ վերադարձման դիմաց»,- գրել է Մասկը X-ի իր միկրոբլոգում։ Մեկ այլ գրառման մեջ էլ նա Ուկրաինայի նախագային մեղադրել է Ռուսաստանի սանձազերծած պատերազմը երկարաձգելու մեջ։ «Զելենսկին հավերժ պատերազմ է ցանկանում, որը չարիք է»,- գրել է Մասկը։




Լրահոս